
Արմինֆո. Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից մոտ 102 մլն դրամ (ավելի քան 210 հազար ԱՄՆ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով) կուղղորդվի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կարիքներին: Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում։
Ըստ չքննարկող կարգով ընդունված որոշման, 101,920.0 հազար դրամի չափով միջոցներ կհատկացվեն ԱԱԾ-ին ՝ "ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների լուծման աշխատանքների առավել արդյունավետ իրականացման համար": 30 մլն դրամի չափով միջոցները կուղղվեն ԱԱԾ շենքային պայմանների բարելավմանը, իսկ 72 մլն դրամը ՝ տրանսպորտային միջոցների ձեռք բերմանը։ Որոշման երկրորդ եւ երրորդ կետերը գաղտնի են։
