Ուրբաթ, 19 Նոյեմբերի 2021 15:26

Նոյեմբերի 24-27-ը Երեւանում տեղի կունենա "Եվրասիա 2021" առաջին առեւտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը եւ Եվրասիական գործարար համաժողովը

Նոյեմբերի 24-27-ը Երեւանում տեղի կունենա "Եվրասիա 2021" առաջին առեւտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը եւ Եվրասիական գործարար համաժողովը

Արմինֆո. Նոյեմբերի 24-27-ը Երևանում տեղի կունենա "Եվրասիա 2021" առաջին առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը և Եվրասիական գործարար համաժողովը՝ Իրանի գործուն մասնակցությամբ: Որպես համաժողովի կազմակերպիչ հանդես են գալիս Հայաստանի արդյունաբերողների միությունը և իրանական "Փարս Փեգահ Թեջարաթ" ընկերությունը:

 

Ցուցահանդեսին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների և Իրանի ապրանք և ծառայություններ արտադրողներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը և ճանապարհաշինությունը, էներգետիկան և ջրային տնտեսությունը, նավթաքիմիական և պոլիմերային արդյունաբերությունը, պողպատաձուլական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և սարքավորումները, սննդի արդյունաբերությունը, բժշկությունը և առողջապահությունը, կենցաղային տեխնիկան, տրանսպորտը և լոգիստիկան, ընդհանուր առևտուրը, ինչպես նաև գիտությունը և նոր տեխնոլոգիաները:

 

Գործարար համաժողովին կմասնակցեն գործարար համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ՝  խոշոր առևտրային և արդյունաբերական հոլդինգներ, միավորումների և ձեռնարկատիրական միությունների, Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարներ և անդամներ:

 

Ցուցահանդեսն ու համաժողովը տեղի կունենան Երևանի Հ. Հակոբյան 3 հասցեում գտնվող ցուցահանդեսային կենտրոնում: Հեռ. 091051581 WhatsApp. 0098 921 351 58 25: