Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022 16:18
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 22,7%-ով ավելացել է

Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 22,7%-ով ավելացել է

Արմինֆո. 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22,7%-ով ավելացել է Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը՝ կազմելով 1 411,9 մլն խ.մ: Այդ մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը:


«Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 1 312,4 մլն խ.մ բնական գազ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 1 114,8 մլն խ.մ դիմաց:

 

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 254,3 և 125,5 մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 482,2 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 242,3 մլն խ.մ: Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 208,1 մլն խ.մ», - ասվում է հղորդագրությունում: