Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2022 19:14
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է շաքարի արտահանումն ու ներմուծումը

Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է շաքարի արտահանումն ու ներմուծումը

Արմինֆո.Հայաստանը 2022թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է շաքարի ներմուծման ծավալները՝ 4,6 անգամ, մինչեւ 26,1 հազար տոննա: Եվ գրեթե նույնքան բարձրացել է ներկրվող շաքարի մաքսային արժեքը՝ 4,5 անգամ, մինչեւ 14,7 մլն դոլար: Այս մասին վկայում են Մաքսային ծառայության տվյալները։

 

Շաքարի հիմնական ծավալը հայկական շուկա ներմուծվել է Բրազիլիայից (90,7%), իսկ փոքր ծավալները ներմուծվել են Նիդերլանդներից (4,2%), ՌԴ-ից (3,4%), Բելառուսից (0,6%), Լեհաստանից (0,5%), Ուկրաինայից (0,4%): Աննշան մատակարարումներ են արձանագրվել Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Իտալիայից, Մավրիկիայից, Հնդկաստանից, Կոլումբիայից, Չինաստանից, Լաոսից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Գվատեմալայից։

 

Աղբյուրի համաձյան, առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 229,7 տոննա շաքար' 211,7 հազար դոլար ընդհանուր գումարի: Քանակական և արժեքային արտահայտությամբ ցուցանիշները տարեկան կտրվածքով մի քանի անգամ աճել են:

 

Արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է (81,8%), ինչպես նաև Վրաստանը (18%), և շատ չնչին ծավալներ են արտահանվել ԱՄՆ և Ղազախստան։

 

Նշենք, որ ավելի վաղ ունեցած տվյալներով, Հայաստան շաքարավազի ներմուծման 99,9 տոկոսը բաժին է ընկնում  օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող "Ալեքս Գրիգ" ընկերությանը: