Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2022 10:28
Նաիրա Բադալյան

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը

Արմինֆո. Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն,

չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում: