Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 15:53
Ալինա Հովհաննիսյան

Ալեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ երկրները հույս ունեն խորհրդատվություններից հետո հասնել գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման շուրջ համաձայնագրերի ստորագրման

Ալեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ երկրները հույս ունեն խորհրդատվություններից հետո հասնել գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման շուրջ համաձայնագրերի ստորագրման

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները հույս ունեն խորհրդատվություններից հետո հասնել գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման շուրջ համաձայնագրերի ստորագրման: Այդ մասին լրագրողներին հաղորդել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո։

 

«Շարունակվում են գազի ընդհանուր շուկայի շուրջ համաձայնագրի տեքստի վերաբերյալ խորհրդատվությունները, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ խորհրդատվությունները: Մենք հույս ունենք, որ կկարողանանք համապատասխան խորհրդատվություններից հետո հասնել այդ փաստաթղթերի ստորագրմանը", - ասել է նա։

 

Ռուսաստանի փոխվարչապետը, վկայակոչելով միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հայտարարությունը, նշել է, որ այն ուղին, որն ընտրվել է ԵԱՏՄ երկրների կողմից, որը ենթադրում է երկարաժամկետ գազային պայմանագրերի կնքում, թույլ է տալիս միութենական պետություններին իրենց հարմարավետ զգալ եւ հասնել գազի մատակարարների եւ սպառողների շահերի հավասարակշռության: