Հինգշաբթի, 23 Փետրվարի 2023 16:48
Նաիրա Բադալյան

Բրիտանական նավթագազային հսկան հայկական շուկա կմտնի 2023 թվականի մարտից

Բրիտանական նավթագազային հսկան հայկական շուկա կմտնի 2023 թվականի մարտից

Արմինֆո. Բրիտանահոլանդական Shell անդրազգային նավթագազային ընկերությունը հաստատել է Հայաստանում բենզալցակայանների ցանցի գործարկումը 2023 թվականի մարտից։ Այդ մասին հաղորդում է Invest Armenia կայքը՝ Հայաստանում ներդրումների ներգրավման Բ2Բ հարթակը։

 

Ըստ աղբյուրի, ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն որակի ամենաբարձր չափանիշներին և այլ ստանդարտներին: Բենզինն լիովին ներկրվելու է Հունաստանից։

 

Նշենք, որ Shell-ն ստեղծվել է 1907 թվականին՝ Royal Dutch Petroleum Company-ի եւ The Shell Transport and Trading Company Ltd-ի միավորման միջոցով: 2018 թվականի դրությամբ  Shell-ը աշխարհի խոշորագույն նավթագազային և 11-րդ խոշորագույն հանրային ընկերությունն է ՝ ըստ Forbes Global 2000 վարկանիշի և 5-րդը Fortune Global 500 վարկանիշում: Գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ։ Shell - ը նավթի և գազի երկրաբանական հետախուզում և արդյունահանում է իրականացնում աշխարհի ավելի քան 70 երկրներում: Որպես Big Oil-ի հիմնական բաղադրիչ՝ Shell-ը աշխարհում երկրորդ նավթագազային ընկերությունն է ըստ շահույթի չափի: