Երկուշաբթի, 19 Հունիսի 2023 16:05

Արդշինբանկն առաջարկում է սպասարկման շահավետ տարբերակներ ֆիզիկական անձանց

Արդշինբանկն առաջարկում է սպասարկման շահավետ տարբերակներ ֆիզիկական անձանց

Արմինֆո.Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced, հարմարեցված ֆիզիկական անձանց, ովքեր գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները:

 

Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքով, նոր լուծումները անհատ հաճախորդներին հնարավորություն են տալիս անվճար օգտվել մի քանի բարձր պահանջարկ ունեցող ծառայություններից. «Դուք վճարում եք միայն մեկ անգամ և ամբողջ տարվա ընթացքում օգտվում ծառայություններից: Ընտրելով այս փաթեթները՝ հաճախորդները կարող են օգտվել անհատականացված սպասարկումից և խնայել արժեքավոր ժամանակը:»,- ասաց Ա. Խաչատրյանը:

 

Optimal փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.

  • բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով
  • պատվիրել Mastercard Standard, Visa Classic կամ Visa Gold դեբետային քարտ
  • ակտիվացնել i-Banking ծառայությունը
  • կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով
  • օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:

 

Advanced փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.

  • բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով
  • բացել 3 հատ բանկային հաշիվ ցանկացած արժույթով
  • պատվիրել Mastercard Black Edition պրեմիում դասի քարտ և Priority Pass քարտ
  • ստանալ 2 անձի համար անվճար մուտք Priority Pass ցանցի բիզնես սրահներ
  • ակտիվացնել i-Banking ծառայությունը
  • կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով
  • օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:

 

Վերոնշյալ փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://bit.ly/40nfuRw հղումով: