
Արմինֆո. Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափակումների մասին։
«Սիրելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում: Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար: Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», - ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում