Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023 18:13
Նաիրա Բադալյան

Ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար

Ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար

Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան ՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: Այս պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: