
Արմինֆո. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա ՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով:
Այդ նախաձեռնությունը հաջողվել է իրականացնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և GALIQUE Art Space-ի համագործակցության շնորհիվ:
Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստների և տեխնոլոգիաների փոխադարձ կապի եւ փոխգործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն միջառարկայական համակարգերի ստեղծման առաքելությունը: <Հասարակության ներդաշնակ զարգացման համար առանցքային է այդ ոլորտների միավորումը որոշակի ալգորիթմով: Եվ հենց Black Box լաբորատորիան է այդ ալգորիթմը>, - ասվում է ՁԻՀ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 15:00-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:
Միջոցառման շրջանակներում արվեստաբան Գոհար Սարգսյանը կներկայացնի Black Box ինկուբացիոն ծրագրի շրջանակներում ստեղծված "Մեդիտացիա 5 տարրով" հեղինակային նախագիծը: