
Արմինֆո. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազի գնման հարցը։ Այդ մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա ասելով՝ այդ հարցը պետք է քննարկել, սակայն այս փուլում Ադրբեջանի հետ բանակցություններ չեն վարվում։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի կողմից Ռուսաստանից գնվող գազի մի մասն ադրբեջանական է։
Նշենք, որ ներկայումս Ռուսաստանը Հայաստանին գազի հիմնական մատակարարն է՝ այն վաճառելով աշխարհում ամենացածր գներից մեկով՝ 165 դոլար 1000 խմ դիմաց: Մատակարարումների մի մասը բաժին է ընկնում Իրանին, որի գազը, հիմնականում, ուղղվում է ջերմային բլոկներին, որոնցից էլեկտրաէներգիա է արտահանվում ԻԻՀ: