Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024 17:16
Ալինա Հովհաննիսյան

ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե

ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե

Արմինֆո. 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 84 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջե են ուղղել 20.8 մլրդ դրամ, ինչը 3.5 տոկոսով կամ 728 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ մասին ասվում է Modex խորհրդատվական ընկերության հետազոտությունում։

 

Աղբյուրի համաձայն, ՏՏ ընկերությունների հարկային վճարումներին բաժին է ընկնում  պետեկամուտների ընդհանուր ծավալի 4,2 տոկոսը: Տեխնոլոգիական հատվածում գործունեություն ծավալող խոշոր հարկատուների առաջատար հնգյակում հայտնվել են Synopsys Armenia, EPAM, Picsart, KEH Amenia (Avito) և Tinkoff ընկերությունները:

 

Ընդ որում 84 ՏՏ ընկերություններ, , ընդհանուր առմամբ, վճարել են 1.3 մլրդ դրամի շահութահարկ, որտեղ առաջատար դիրք է զբաղեցրել  Synopsys Armenia-ն՝ 8% մասնաբաժնով (շահութահարկը կազմել է 97.8 մլն դրամ):

 

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2024թ. հունվար-մարտին պետական գանձարանը համալրել են 387.1 մլրդ դրամով, ինչը 1.6% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից