Երկուշաբթի, 3 Հունիսի 2024 18:52
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ փոխվարչապետ. Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար

ՀՀ փոխվարչապետ. Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար

Արմինֆո.Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը Եվրասիական տնտեսական միության պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունների իրականացման համար: Այդ մասին Մինսկում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ "ԵԱՏՄ  պարենային անվտանգությունը" լիագումար նիստի ժամանակ։

Նրա ասելով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը: "Ցանկանում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունների իրականացման համար", - ասել է նա:

Գրիգորյանի խոսքով ՝ պարենային անվտանգության հարցը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից մեկն է: