
Արմինֆո.Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։
«Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին», - ասվում է հաղորդագրությունում։
