
Արմինֆո. Հուլիսի 3-ին Ռուսաստանի Տյումեն քաղաքի "Ռոշչինո" օդանավակայանից դեպի Երևան մեկնած "ՅուՏէյր" ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան: Այդ մասին ասվում է Ուրալի տրանսպորտային դատախազության հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, օդանավի վերադարձը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական անսարքության, մասնավորապես, ավտոպիլոտի խափանման մասին հաղորդագրության ստացումից հետո: Տեղական ժամանակով ժամը 06:18-ին Երեւան մեկնած օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել "Ռոշչինո" օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 08:43-ին: "Ուրալի տրանսպորտային դատախազությունը վերահսկում է իրավիճակը Տյումենի տրանսպորտային շրջանում ՝ ինքնաթիռի մեկնման օդանավակայան վերադարձի փաստի առնչությամբ", - ասվում է հաղորդագրությունում