Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024 15:44
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3% - ով

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3% - ով

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-մայիսին աճել է տարեկան 3%-ով (մեկ տարի առաջվա 3,1% անկման դիմաց)՝ կազմելով

3 876.8 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, միայն մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2%-ով՝ մինչև 681.6 մլն կվտ/ժամ: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Աղբյուրի համաձայն, 2024թ. հունվար-մայիսին 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀԷԿ-երն արտադրության ծավալներն ավելացրել են  31,2%-ով՝ մինչև 888,7 մլն կվտ/ժամ, Հայկական ԱԷԿ - ը՝ 8,6%-ով՝ մինչև 1 397,7 մլն կվտ/ ժամ, ՋԷԿ-ը, ընդհակառակը, կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 18,6% - ով՝ մինչև 1 240,7 մլն կվտ/ժամ:

 

Արևային էլեկտրակայաններն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են տարեկան 26,4% - ով ՝ ապահովելով 349 մլն կվտ ծավալ։ Իսկ հողմային կայանները, ընդհակառակը, կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 38,6%-ով՝ մինչև 0,7 մլն կվտ/ժամ: