Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024 14:37
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը վարկեր կներգրավի 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Հայաստանը վարկեր կներգրավի 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Արմինֆո.Հայաստանը վարկեր կներգրավի 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի եւ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համաձայնագրերին:

 

Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի ասելով՝ ԵԱԶԲ-ի հետ համաձայնագիրը նախատեսում է Հայաստանին 100 մլն դոլարի վարկ տրամադրել' ՀՀ կառավարության ծրագրի նպատակներից բխող տնտեսական բարեփոխումների ծրագրերը շարունակելու համար: ԵԱԶԲ-ն միջոցներ կտրամադրի ամերիկյան արժույթով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը վերջին տրանշի վճարմամբ ։

 

ՎԶՄԲ-ի հետ ստորագրված ևս մեկ վարկային համաձայնագրով նախատեսվում է ստանալ 92,3 մլն դոլար և 16 մլն դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի "կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործողության" իրականացմանը: Այն ենթադրում է միջոցառումներ իրականացնել կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ու ադապտացմանը նպաստելու, շրջակա միջավայրի կառավարման համար նորմատիվ - իրավական դաշտի կատարելագործման , հավասարության ամրապնդման և մարդկային կապիտալի զարգացմանը նպաստելու, հակակոռուպցիոն շրջանակների և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ծրագիրը նաև կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար մարդկանց հրատապ խնդիրների լուծմանը:

 

Երրորդ համաձայնագրով Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն կցուցաբերի 75 մլն եվրո վարկի տեսքով։ Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից ' պետական ֆինանսների կառավարման համակարգի կատարելագործում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման համակարգի և դրամական շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման և առավել թափանցիկ կառավարման ապահովման նոր գործիքների մշակում: