
Արմինֆո. Հայաստանում շարունակվում են զանգվածային գրոհները Whatsapp-ի հաշիվների վրա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Այդ առնչությամբ նա կոչ է արել պաշտպանել սեփական հաշիվները՝ միացնելով երկփուլային վավերացումը։ Ընդ որում, մեդիափորձագետը ենթադրել է, որ շուտով հարձակումները կանդրադառնան նաև Telegram-ի վրա։
"Ամենայն հավանականությամբ, մարդկանցից կորզում են վերականգնման կոդը, եւ, որպես հետեւանք, մարդը չի ստանում համապատասխան հաղորդագրությունը, բայց այն հասնում է մեկ ուրիշին", - պարզաբանել է նա:
