
Արմինֆո. 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.08 մլն զբոսաշրջիկ, ինչը 5.4%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։
Ինչպես հաղորդում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն, միայն նոյեմբերին զբոսաշրջիկների թիվը կազմել է 152 976՝ 2 տոկոս տարեկան աճով եւ ամսվա կտրվածքով 25 տոկոս նվազմամբ:
Ավանդաբար, Հայաստանում հանգստանալ նախընտրող զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ քաղաքացիներին (43 %), որին հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (12%), Իրանից (8%), ԱՄՆ-ից (3%), Հնդկաստանից (2%), Ֆրանսիայից և Չինաստանից (1,4-ական տոկոս), Գերմանիայից (1,3%), Ուկրաինայից (1,2%), Ֆիլիպիններից ( 1%) և այլն: