Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025 17:13
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում գերազանցել է 14 մլրդ դոլարը

Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում գերազանցել է 14 մլրդ դոլարը

Արմինֆո.Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում կազմել է 5.6 տրլն դրամ (14.3 մլրդ դոլար)՝ տարեկան աճի 24.3%-ից մինչեւ 18% դանդաղմամբ։

Եվ վերընթաց տեմպերի այս արգելակումը պայմանավորված էր մեծածախ և մանրածախ առևտրի դանդաղ աճով և ավտոմեքենաների առք ու վաճառքի ծավալների անկմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն 2024թ. նոյեմբերին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 5,4%-ով՝ մինչեւ 614 մլրդ դրամի (ավելի քան 1,5 մլրդ դոլար)։