Երեքշաբթի, 11 Մարտի 2025 11:16
Ալեքսանդր Ավանեսով

ՏԿԵ նախարարը կմասնակցի Էներգետիկ փոխակերպման շուրջ բեռլինյան 11-րդ երկխոսությանը

ՏԿԵ նախարարը կմասնակցի Էներգետիկ փոխակերպման շուրջ բեռլինյան 11-րդ երկխոսությանը

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսությանը: Նախարարին գործուղելու մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

"Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի մարտի 17-19-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսությանը մասնակցելու նպատակով", - ասվում է վարչապետի որոշման մեջ:

 

Նշենք, որ միջոցառումը Բեռլինում անցկացվում է 2015 թվականից: Այն դարձել է առաջատար միջազգային ֆորում բարձրաստիճան քաղաքական գործիչների, արդյունաբերության, գիտության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ՝ անվտանգ, մատչելի և էկոլոգիապես պատասխանատու գլոբալ էներգետիկ անցման վերաբերյալ գաղափարների փոխանակման համար: Համաժողովը լրացնում է կլիմայի դիսկուրսը ՝ ընդգծելով էներգետիկ բաղադրիչը: