
Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի եւ Ջորջ Սորիալի հրավերով։ Այդ մասին Նարեկ Մկրտչյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հաճելի զրույց ունեցա նաեւ հայտնի ամերիկացի ձեռնարկատեր եւ հրեական համայնքային առաջնորդ Յեհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական եւ մարդասիրական ծրագրեր։
Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Trump Tower»-ում եւ «Trump Organization»-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը եւ անվտանգության ծառայության պատասխանատուն։ 2017 թվականին նա նաեւ զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։
Յեհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Նոբելյան խաղաղության մրցանակի», - գրել է նախարարը: