Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:12
Նաիրա Բադալյան

Հայաստանն ԱԶԲ-ից կներգրավի 45,3 մլն եվրոյի հերթական վարկը՝ առողջապահության որակի բարելավման համար

Հայաստանն ԱԶԲ-ից կներգրավի 45,3 մլն եվրոյի հերթական վարկը՝ առողջապահության որակի բարելավման համար

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2025 թ. փետրվարի 28-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:  Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Ըստ հիմնավորման՝ ԱԶԲ կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ: Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետևյալ ուղղություններով` առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվողականության թվայնացում և ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավում: