Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 14:43
Նաիրա Բադալյան

Մեր կառավարության օրոք ԶՊՄԿ-ն սկսել է կրկնակի շատ հարկեր վճարել․ Փաշինյան

Մեր կառավարության օրոք ԶՊՄԿ-ն սկսել է կրկնակի շատ հարկեր վճարել․ Փաշինյան

Արմինֆո. Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հարցում Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է մոտ 1 մլրդ դոլար: Այդ մասին ապրիլի 15 - ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Հայաստանի Հանրապետությանն է պատկանում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 21,8 տոկոսը՝ իմ խոստման համաձայն։ Միայն այդ բաժնեմասի շուկայական արժեքը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար», - ասել է Փաշինյանը՝ խոսելով թալանված միջոցները Հայաստանի բյուջե վերադարձնելու մասին։

 

Բայց դա դեռ ամենը չէ, շարունակել է նա: 2018-2024թթ. կոմբինատը, նախորդ յոթնամյա ժամանակահատվածի, այսինքն, 2011-2017թթ. համեմատ սկսել է կրկնակի ավելի հարկ վճարել: Իսկ 2024 թվականին ԶՊՄԿ-ը Հայաստանի պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես շահաբաժին։

 

«Արդյո՞ք սա թալանի վերադարձ չէ»,- հարց է տալիս Փաշինյանը։ «Այսինքն, մեր համբերատար, հետևողական գործողությունների արդյունքում միայն ԶՊՄԿ-ի մասով մենք պետությանը վերադարձրել ենք ավելի քան 1 մլրդ դոլարի գույք և գումար», - նշել է վարչապետը:

 

"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի։ Կոմբինատը թողարկում է մոլիբդենի և պղնձի խտանյութեր։ Մոլիբդենի խտանյութը պարունակում է 50% մոլիբդեն, պղնձի խտանյութում պղնձի պարունակությունը 15%-ից ցածր չէ: Ձեռնարկության արտադրության ծավալը կազմում է տարեկան մոտ 22 մլն տոննա հանքաքար։ ԶՊՄԿ-ի մասնաբաժինը մոլիբդենի համաշխարհային արտադրության մեջ կազմում է մոտ 3,8%: