Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է ընկերության տարածքների մաքրման ծառայությունների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրության անցկացման մասին:
"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ - ն իր գործունեությունն ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով նախատեսում է անցկացնել ՀԷՑ-ի տարածքների մաքրման ծառայությունների գնման բաց մրցույթ", - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընկերության նախաձեռնած մրցույթի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, իրականացնել գնային հարցումներ և ստանալ գնային առաջարկներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հնարավորինս լայն շրջանակից:
Գնային հարցումներ իրականացնելու համար Ընկերությունն առաջարկում է մասնակցության ցանկություն կամ շահագրգռվածություն հայտնած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը տրամադրել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ստորև նշված էլեկտրոնային հասցեով:
Նշված ժամկետի ավարտից հետո գնային հարցման անցկացման հետագա գործընթացն ապահովելու նպատակով ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի ծանուցման մեջ նշված գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր տնտեսվարող սուբյեկտների հետ:
Հասցե.Ա.Արմենակյան 127; Էլ. Փոստ' [email protected]; Հեռ. ՝ 011-59-13-73; ընկերության ներկայացուցիչ ՝ Մերի Ասիլյան: