Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025 17:07
Նաիրա Բադալյան

ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ

ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ

Արմինֆո. «ՀԷՑ» ՓԲԸ էլեկտրամատակարարման բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու համար սեպտեմբերի 9-ի դրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր թիվը կազմում է 5.591, որից միացման պայմանագրեր են կնքվել 3.317 սուբյեկտների հետ. 1.568 հայտի դեպքում առկա են ժամկետների խախտումներ։ Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

 

«ՀԷՑ» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա իրականացված համապարփակ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու դիմումատուների հետ կնքված 3.317 միացման պայմանագրերից շուրջ կեսի պարագայում՝ այն է 1.568-ի դեպքում, արձանագրվել են բաժանորդ դառնալու ընթացակարգին վերաբերող պայմանագրային ժամկետների խախտումներ. ընդ որում, այդ խախտումները մեծամասամբ վերաբերելի չեն հայտ ներկայացրած անձանց պարտավորություններին: 

 

«Միացման գործընթացի պայմանագրային ժամկետների խախտումների հիմնական պատճառները ոչ միայն «ՀԷՑ» ՓԲ ընկերության տարբեր ստորաբաժանումներում դեռևս նկատվող՝ «ավանդաբար» ոչ հետևողական աշխատելաոճի արդյունք են, այլ նաև պայմանավորված են այն հանգամանքով, որ նոր միացումների ապահովման ուղղությամբ տարվող հսկայածավալ աշխատանքները «ավանդույթի ուժով» դեռևս արտապատվիրակված են բացառապես մի քանի «արտոնյալ» շինարարական ու նախագծային կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ, զբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀԷՑ-ի բազմապրոֆիլ գործունեության տարբեր ոլորտներում, հանգեցրել են հսկայածավալ աշխատանքների կատարման ժամկետների էական խախտումների:

 

ՀԷՑ-ի էլեկտրամատակարարման բաշխման ցանցին ֆիզիկական և իրավաբանական անձանց էներգահամակարգերի միացման աշխատանքների վերջնաժամկտների ուշացումների պատճառ են դառնում նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով համաձայնեցումների և թույլտվությունների ստացման աշխատանքների դանդաղումը, տեղերում ցուցաբերվող անհետևողականությունն ու ոչ արհեստավարժ մոտեցումը: 

 

Ստեղծված իրավիճակն արդյունք է նաև ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից կապալառու ընկերությունների աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության և վերջիններիս կողմից վերջնաժամկետների պահպանման հանդեպ ՀԷՑ-ի համապատասխան իրավասու անձանց կողմից ցուցաբերված տևական լոյալության ու «լուռ անտարբերության»»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Տարիներ շարունակ «ՀԷՑ» ՓԲ Ընկերության հետ կնքված՝ բաժանորդ դառնալու նոր միացումների Պայմանագրերի կատարմանն ուղղված բազմապրոֆիլ աշխատանքների իրականացման գործառույթներն արտապատվիրակվել են բացառապես հետևյալ 4 ընկերություններին.

 

«Կասկադ էներգո Սերվիս» ՍՊԸ. Այս պահի դրությամբ նոր միացումների ապահովման արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս ընկերությանը կազմում է՝ 418 միացման հայտ, որոնցից ժամկետների ուշացումով՝ 223 աշխատանք:

 

«Արեւ Քնստրաքշն» ՓԲԸ. Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս պահին կազմում է՝ 587 միացման հայտ, որոնցից ժամկետների ուշացումներ՝ 340-ի դեպքում:

 

«Լույս Էներջի» ՓԲԸ. Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն ընթացիկ փուլում՝ 584 միացման հայտ, որոնցից ժամկետների ուշացումով՝ 197 աշխատանք:

 

«Ինտեկո Էներգո» ՓԲԸ. Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս պահին՝ 619 միացման հայտ, որոնցից շինարարի փուլի ուշացմամբ են՝ 267 աշխատանք:

 

««ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից նոր բաժանորդներ դառնալու հայտերի նախագծային աշխատանքները ևս տարիներ շարունակ արտապատվիրակվել են 1-2 կոնկրետ նախագծային ընկերությունների, և այս պահին նոր բաժանորդ դառնալու 3.317 միացման պայմանագրերի պահանջների կատարման՝ նախագծային աշխատանքների փուլին վերաբերող ժամկետների խախտումներ կան 318 հայտի դեպքում, որից միայն 308 հայտի խախտված ժամկետները վերաբերում են «Վոլիոս» ՓԲԸ-ին, մնացած 10-ը՝ «Էներգացանցնախագիծ» ՓԲԸ պատասխանատվության տիրույթում են: 

 

«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ ընկերության տեխնիկական տնօրինության համապատասխան ստորաբաժանումներն այս փուլում ինտենսիվ աշխատանքներ են տանում պայմանագրի կողմ հանդիսացող ընկերությունների հետ՝ արագացնելու գործող պայմանագրերով սահմանված ժամկետների և պարտավորությունների երկուստեք կատարման ենթակա աշխատանքների իրականացումը, ինչպես նաև զուգահեռաբար ընթացակարգեր են մշակվում՝ բաժանորդ դառնալու նոր միացման հայտերի սպասարկումն ավելի դյուրին և հեշտացված ընթացակարգերով իրականացնելու նպատակով:

 

Նոր միացումների իրականացումն ապահովող արտապատվիրակված աշխատանքների պայմանագրերի կատարումից հետո նախատեսվում են ներառական, բաց և թափանցիկ մրցութային գնման գործընթացներ՝ տվյալ աշխատանքներն ավելի մեծ թվով ընկերությունների արտապատվիրակելու և մրցակցային միջավայրում ավելի սեղմ և վերահսկելի ժամկետներում իրականացնելու ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու հայտերի սպասարկման գործընթացները՝ բացառելու համար նմանատնիպ ուշացումներն ու ֆիզիկական և իրավաբանական անձանց հավելյալ անհարմարություններ պատճառելու արատավոր պրակտիկան Ընկերությունում:

 

Հարգելի՛ քաղաքացիներ, հայցում ենք «ՀԷՑ» ՓԲԸ-ի նոր բաժանորդ դառնալու՝ թե՛ հայտեր ներկայացրած և թե՛ միացման պայմանագրեր կնքած բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ներողամտությունն ու ըմբռնումը, որոնք ստիպված են եղել ամիսներ (բազմաթիվ դեպքերում՝ նույնիսկ տարիներ) շարունակ սպասելու էլենկտրամատակարարման բաշխման ցանցին միանալու իրենց հերթին:

 

Վստահեցնում ենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն այս պահին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ իրավիճակն ամենակարճ ժամկետներում շեշտակիորեն շտկելու և առկա խնդիրներին շուտափույթ և արդյունավետ լուծումներ առաջադրելու համար»,- նշել են ՀԷՑ ՓԲԸ-ում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Խաղա Junius, շահիր մրցանակներ Խաղա Junius, շահիր մրցանակներ 
Արդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էԱրդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է
Երեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծըԵրեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծը
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղություններըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղությունները
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասինՎրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասին
Հայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ ՄիրաքյանՀայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ Միրաքյան
Արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBankԱրցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBank
Կայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասինԿայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասին
Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համարԱշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար
Կենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրաԿենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրա
«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակում
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրաԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրա
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասինՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասին
ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորողԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող
Սուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժՍուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժ
Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետԱկբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ
Հայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանաՀայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանա
ՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներինՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներին
"Մանթաշյանց" գործարարների ակումբն առաջարկում է օրինագիծ հարկային ռեկետի դեմ
Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի "ռեբրենդինգի"
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
17.09.2025
RUB4.61-0.01
USD382.94-0.18
EUR453.250.90
GBP522.450.41
CAD278.380.01
JPY26.190.14
CNY53.900.05
CHF486.712.42