Արմինֆո. Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթեւեկությունը կաթվածահար է եղել սողանքից հետո, հաղորդում է "Նովոստի Գրուզիա"-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:
"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 109-րդ կմ-ին առատ անձրևից հետո հողի մեծ զանգված է իջել ։ Այդ կապակցությամբ բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակված է", - հաղորդել են գերատեսչությունից, հավելելով, որ տեղում մաքրման աշխատանքներ են իրականացվում։
Սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդում են, որ սահմանային անցակետերի աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն առաջացել. ուղևորներին սովորական կարգով թույլ են տալիս անցնել ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմից:
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |