Արմինֆո. Սեպտեմբերի 26-ին Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" ավանդական զբոսաշրջային փառատոնը՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունը:
Ինչպես հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, Ազատության հրապարակում կներկայացվեն Հայաստանի 10 մարզերի տաղավարներ, որտեղ կարելի է ծանոթանալ տարածաշրջանի զբոսաշրջային և գաստրոնոմիական առանձնահատկություններին, մշակույթին և զբոսաշրջային ապրանքներին:
Ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն կունենան բացահայտելու Հայաստանի արկածային զզբոսաշրջությունը: Փառատոնը կուղեկցվի մշակութային ծրագրով և կենդանի երաժշտությամբ:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ:
Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, հունվար-հուլիս ամիսներին ներքին զբոսաշրջիկների թիվն աճել է 6% - ով' կազմելով 390 847 մարդ, որից 70,4%-ը կազմակերպել է իր հանգիստը Հայաստանի մարզերում (տարեկան աճը' 4,5%), 23,1% - ը մեկնել է բիզնես նպատակներով (տարեկան աճը' 10,3%), 4%-ը' առողջարարական (տարեկան աճը '79,5%), 0,4% - ը' կրթական (տարեկան անկումը ' 30,3%):
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |