Արմինֆո. Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ, կանաչ և ռեսուրսախնայող ներդրումների խթանմանը միտված վարկային պրոդուկտ:
ՎԶԵԲ «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» ծրագրի շրջանակում ներդրված պրոդուկտից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձինք: Ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև էլեկտրամոբիլների և արևային կայանների ձեռքբերմանը։
«Կանաչ ֆինանսավորումը» Կոնվերս Բանկի ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկն է: Բանկը կարևորում է բիզնես միջավայրի կայուն զարգացումը՝ տրամադրելով ֆինանսական լուծումներ, որոնք նպաստում են ոչ միայն տնտեսական աճին, այլև ունեն դրական բնապահպանական ազդեցություն՝ մեղմելով տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը կլիմայի վրա»,-ասել են Բանկում:
Վարկը տրամադրվում է մինչև 3 մլն ԱՄՆ դոլարի կամ համարժեք ՀՀ դրամի կամ Եվրոյի չափով, առավելագույնը 84 ամիս ժամկետով։ Պրոդուկտի շրջանակում որոշ տեխնոլոգիաների ներդրումների համար հնարավոր է մինչև 15% ֆինանսական խրախուսում:
Մանրամասն՝ այստեղ, 010511211
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |