Արմինֆո ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի Տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմ Սրչենի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում LEADER մեթոդաբանության պիլոտային ծրագրերի արդյունքներն ու ծրագրի ընդլայնման հեռանկարները։
Ծրագրի շրջանակներում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ստեղծվել են 8 Տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր (LAGs), որոնք էապես բարձրացրել են տեղական տնտեսական զարգացման արդյունավետությունը։
Հաշվի առնելով ծրագրի լուրջ ներդրումը ՀՀ տարածքային զարգացման ոլորտում՝ առաջարկվել է 3 մարզերի օրինակը կիրառել նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։
![]() | 4.61 | -0.01 |
![]() | 382.94 | -0.18 |
![]() | 453.25 | 0.90 |
![]() | 522.45 | 0.41 |
![]() | 278.38 | 0.01 |
![]() | 26.19 | 0.14 |
![]() | 53.90 | 0.05 |
![]() | 486.71 | 2.42 |