Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025 15:12
Ալինա Հովհաննիսյան

Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով

Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով

Արմինֆո.Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում նվազել է 66%-ով՝ մինչեւ 5,2 հազար տոննա։ Ներկրված շաքարի մաքսային արժեքը նվազել է 64.8% - ով՝ մինչև 3.6 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

 

Շաքարի առյուծի բաժինը՝ 68,6%, Հայաստան է գալիս Ռուսաստանից, ինչպես նաև Ուկրաինայից (17,5%) ու Բելառուսից (13,7%): Ավելի փոքր ծավալները գալիս են Գերմանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Մավրիկիոսից: Մինչև 1 տոննա շաքար է ներկրվել Ֆրանսիայից, Չինաստանից, Լաոսից, Կոստա Ռիկայից, Հունգարիայից:

 

Ըստ աղբյուրի՝ Հայաստանից շաքարի արտահանումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 0,1% - ով' մինչև 331,1 տոննա, մաքսային արժեքի 0,6% աճի դեպքում' մինչև 371.1 հազար դոլար:

 

Արտահանվող շաքարի հիմնական ծավալը բաժին է ընկել ռուսական շուկային (99,4%), 0,5%՝- ը ՝ վրացական շուկային ։ Բոլորովին չնչին ծավալներ (մինչև 1 տոննա) Հայաստանն արտահանել է ԱՄՆ և Ղազախստան։