Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025 15:08
Կարինա Մելիքյան

Հայաստանում արդյունաբերության հատվածի անկումը զսպում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը

Հայաստանում արդյունաբերության հատվածի անկումը զսպում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը

Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 103,3% (2024թ.նույն ժամանակահատվածի 103,1% - ի դիմաց)։ Այս ցուցանիշի աննշան փոփոխություն է նկատվում արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացման ֆոնին՝ երկնիշ 11,7% աճից մինչև 3% անկում ՝ ապահովելով 2,4 տրլն դրամ (6.2 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։

 

Ըստ վիճակագրության՝ 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը ևս բարձրացել է մինչև 105.2% (նախորդ տարվա 104.9% - ից)։ Դիտարկվող  ժամանակահատվածում արդյունաբերական հատվածը ցուցադրել է 17,9% երկնիշ աճ, մինչդեռ, մեկ տարի առաջ աճի տեմպը համեմատաբար զուսպ էր՝ 5,3 %: