Երկուշաբթի, 26 Հունվարի 2026 11:38

«Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում

«Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում

Արմինֆո «Իզի Փեյ» ընկերությունը տեղեկացնում է, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու հետևանքով՝ 2026 թվականի փետրվարի 1-ից «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները այլևս չեն ընդունվի «Իզի Փեյ» ընկերության վճարամիջոցներով։ 

Մասնավորապես՝ վճարումները չեն իրականացվի «Իզի Փեյ» ընկերության ինքնասպասարկման տերմինալներով, easywallet օնլայն դրամապանակով և մասնաճյուղերում վճարումների տարբերակով։ 

Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված համագործակցության նոր և ոչ հիմնավոր սակագնային պայմաններով և չի հանդիսանում «Իզի Փեյ» ընկերության նախաձեռնությունը կամ որոշումը։ Նշված պայմանները տվյալ պահին չեն ապահովում ծառայությունների շարունակական և արդյունավետ մատուցման տնտեսական/բիզնես հնարավորությունը վճարային համակարգի կողմից։ 

«Իզի Փեյ» վճարահաշվարկային կազմակերպությունը կարևորում է իր օգտատերերին կայուն, անվտանգ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործում է այդ պատասխանատվության շրջանակում։ 

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկվում է օգտվել վճարումների իրականացման այլ հասանելի եղանակներից։