
Արմինֆո. Հայաստանի բնակֆոնդի թարմացումը պահանջում է ոչ միայն շինարարության ներկայիս տեմպերի պահպանում, այլև՝ դրա խթանում: Ինչ-որ պահի երկիրը ձեռնամուխ կլինի վերաթարմացման ծրագրի իրականացմանը։
Այդ մասին հայտարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հունվարի 26-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին՝ կապված շինարարության ընթացիկ մասշտաբների արդարացված լինելու, ինչպես նաև քաղաքացիների բողոքների հետ՝ առ այն, որ ենթակառուցվածքները՝ կոյուղին, ջրատարները, գազի և էլեկտրաէներգիայի ցանցերը չեն համապատասխանում շինարարական բումին:
Վարդանյանի խոսքով՝ 2025 թվականի առաջին 11 ամիսների տվյալների համաձայն, Հայաստանում շինարարության ծավալը կազմել է ավելի քան 644,5 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 20 տոկոսով։ Այդ առնչությամբ, իչնպես կարծում է Կոմիտեի ղեկավարը, շինարարության ներկայիս տեմպերի արդարացված լինելու հարցը պետք է դիտարկել տարբեր տեսանկյուններից։
«Ներկայումս կառուցվում է մեր բնակելի ֆոնդի տարեկան միայն 2% - ը: Մինչդեռ Հայաստանի բնակֆոնդի շուրջ 70-80 տոկոսը կառուցվել է մինչև 1980 թվականը: Այդ ընթացքում մի քանի անգամ խստացվել են քաղաքաշինական նորմերը՝ սեյսմակայունության տեսանկյունից: Ամենամեծ փոփոխությունները տեղի են ունեցել 1996 և 2020 թվականներին: Այս տեմպերով՝ քանի՞ տարի կպահանջվի մեզաանից՝ հասնելու համար բնակելի ֆոնդի առնվազն 50-60% - ի մակարդակին, որը համապատասխանում է սեյսմիկ անվտանգության ներկայիս պահանջներին», - հարցնում է նա: "Հետևաբար, այս տեսանկյունից, կարծում եմ, որ պետք է շարունակել խթանել շինարարությունը՝ ամբողջ բնակֆոնդը թարմացնելու համար", - ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա, նրա ասելով, նախատեսվում են լայնածավալ պետական և մասնավոր ներդրումներ ։ Մասնավորապես, արդեն բազմամիլիարդանոց ներդրումներ են նախատեսված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում, և ընթանում են նախագծային աշխատանքներ։
«Այո, գծային ենթակառուցվածքները պետք է զարգացվեն զուգահեռ: Բայց մեր գլխավոր նպատակն է բնակֆոնդը համապատասխանեցնել սեյսմակայունության արդի պահանջներին", - հայտարարել Է Վարդանյանը։
Այդ առումով, ինչպես շարունակել է նա, ինչ-որ փուլում Հայաստանը կհասնի վերաթարմացման ծրագրի իրականացմանը՝ քանդելով խարխուլ, վթարային կամ հնացած շենքերը եւ դրանց տեղում կառուցելով զարգացած ենթակառուցվածքով նոր ժամանակակից շեմքեր։ Առայժմ քննարկվում են վերաթարմացման տարբեր մոդելներ, սակայն հայտնի է, որ առաջին փուլում ծրագիրը կվերաբերի 3-րդ, 4-րդ աստիճանի վթարայնության շենքերին։
Նշենք, որ Երևանում բազմաբնակարան շենքերի շինարարությունը վերջին տարիներին բում է ապրում։ Սակայն շատ փորձագետներ կարծում են, որ Երևանում նորակառույց շենքերի կառուցումն ու հատակագծումը, մեծ մասամբ, հակասում են քաղաքաշինության կանոններին, որոնք ենթադրում են քաղաքացիների համար անվտանգ և հարմարավետ միջավայրի ստեղծում: Միաժամանակ, ակտիվ շինարարությամբ աչքի ընկնող շրջանների (Արաբկիր, Դավթաշեն, Նորք-Մարաշ, Աջափնյակ) բնակիչները դժգոհ են ենթակառուցվածքների աշխատանքի որակից, մասնավորապես, նրանք պարբերաբար, հատկապես ամառային սեզոնին, բողոքում են ջրամատակարարման հաճախակի անջատումներից: