Ուրբաթ, 30 Հունվարի 2026 18:57
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները, բայց վերսկսվել են եվրոյով գործարքները

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները, բայց վերսկսվել են եվրոյով գործարքները

Արմինֆո Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների անկումը պահպանվել է, սկսել են կրճատվել նաև ռուբլով գործարքները, սակայն մեկուկես ամիս բացակայությունից հետո վերսկսվել են եվրոյով գործարքները։ Մասնավորապես, դոլարային գործարքների անկումը դանդաղել է 65%-ից մինչև 44%, իսկ ռուբլով գործարքների թրենդը 29% աճից շրջադարձ է կատարել դեպի 20% անկում ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակայության պահպանում դոլարային գործարքների նկատմամբ, սակայն խզման 2,2 անգամից մինչեւ 1,1 անգամ նվազմամբ, ընդ որում, եվրոյով  գործարքների նկատմամբ 9-8 անգամ գերակշռել են եւ ռուբլով, եւ դոլարով գործարքները։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (26-30.01.26-ը ' 19-23.01.26-ի համեմատ) դոլարի առքուվաճառքը անկում է ապրել, եվրոյի առքուվաճառքը շարունակել է ավելի արագ նվազել, իսկ ռուբլով գործարքների պարագայում առքի անկման խորացումն ուղեկցվել է վաճառքի աճի միտումով։ Արդյունքում՝ ս.թ. հունվարի 26-30 - ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է ամրապնդվել դոլարի նկատմամբ' 379,5 - ից մինչև 378,8 դրամ/1դոլար, ընդ որում, շարունակելով թուլանալ ինչպես եվրոյի նկատմամբ' 443 - ից մինչև 450,5 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,93-ից մինչև 4,95 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հունվարի 30 - ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 397,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 417,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 3,98 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։