
Արմինֆո. Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահման ճանապարհի գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի 2030 թվականի վերջին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ POSTV-ի հետ հարցազրույցում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ Վրաստանը ձգտում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը, և իրենց խնդիրներից մեկը տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքի զարգացումն է: Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, այդ ոլորտում խոշոր միջոցներ են ներդրվում։ "Մեր ծրագրի համաձայն, 2030 թվականի վերջին կավարտվեն ճանապարհի գրեթե բոլոր հիմնական հատվածները՝ թուրքական սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ", - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: