Երկուշաբթի, 9 Փետրվարի 2026 14:00
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի

Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի

Արմինֆո.Զբոսաշրջության զարգացման նպատակով Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի։ Այդ մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

 

Նրա խոսքով՝ նման միջոցառումների անցկացմամբ հարևան Վրաստանն ավելի քան զգալիորեն ավելացրել է զբոսաշրջային այցելությունների ծավալները։ Աստղերին հրավիրելը ինքնաբերաբար կհանգեցնի նրանց երկրպագուների ներհոսքի: Զբոսաշրջիկների ներգրավման նման սխեման պետք է կիրառվի ոչ թե դեպքից դեպք, այլ՝ այնպես, որ երկիրը միշտ ներկա լինի աշխարհի զբոսաշրջային աշխարհագրական քարտեզին: