Երկուշաբթի, 9 Փետրվարի 2026 16:36
Մարիաննա Մկրտչյան

Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ

Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ

Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը, որը գլխավորում էր միջազգային անդամակցության, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ավագ փոխնախագահ Հուսեյ Չոքսին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատվիրակության կազմում էին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միլը, ինչպես նաև Apple, Ardea Energy Technologies Inc., Ericsson AB, ExxonMobil, Herbalife, Illumina, Meta, Visa, Wabtec, Baker Hughes, bp, Boeing Global, Honeywell, J.P. Morgan, Lummus Technology, Marriott, Mastercard, Shell International, Azerbaijan Coca-Cola Bottlers LLC և Motorola Solutions ընկերությունների ղեկավարները։ Այլ մանրամասներ չեն տրամադրվել։