
Արմինֆո.Կոնվերս Բանկն արժանացել է Mastercard-ի Excellence in Customer Experience մրցանակին։ Մրցանակը Կոնվերս Բանկին շնորհվել է Mastercard համակարգի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև C360 բանկային ծառայությունների փաթեթների շրջանակներում հաճախորդներին մատուցվող գերազանց փորձառության համար:
Մրցանակաբաշխությունը կայացել է միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեկան միջոցառման շրջանակում, որը միավորել էր ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներին՝ նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա ծրագրերը ներկայացնելու նպատակով։
Համագործակցության շրջանակում 2025-ին Կոնվերս Բանկն ու Mastercard-ն իրականացրել են երկու խրախուսման արշավ C360 փաթեթների օգտատերերի համար.
Ներկայացնելով C360 փաթեթների ճամփորդական առավելությունները՝ Բանկում նշել են, որ դրանք հասանելիություն են ապահովում ոչ միայն բանկային ծառայություններին, այլև օգնում են հեշտությամբ կազմակերպել ճանփորդությունները՝ առաջարկելով
C360-ի շրջանակում հաճախորդներին ճամփորդական բարձրակարգ փորձառության տրամադրման նպատակով Կոնվերս Բանկը և Mastercard-ը առաջիկայում հանդես կգան համատեղ բացառիկ առաջարկներով։
Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211