Չորեքշաբթի, 4 Մարտի 2026 17:52
Ալեքսանդր Ավանեսով

"Շիրակ Ավիա"-ն Երևան-Կալինինգրադ ուղիղ չվերթ կբացի

"Շիրակ Ավիա"-ն Երևան-Կալինինգրադ ուղիղ չվերթ կբացի

Արմինֆո.Ապրիլի 23-ից կալինինգրադցիները հնարավորություն կունենան ուղիղ չվերթներով թռչել Հայաստան: Երևանի և Կալինինգրադի միջև ավիահաղորդակցության բացման մասին հաղորդել է "Խրաբրովո" օդանավակայանի մամուլի ծառայությունը:

 

Թռիչքները կիրականացվեն ամեն հինգշաբթի "Շիրակ Ավիա" ավիաընկերության կողմից՝ Boeing 737-800 - ով: Ծրագիրը գործում է մինչև 2026թ. սեպտեմբերի 24-ը: