
Արմինֆո.Հայաստանի արդյունաբերական հատվածը 2026 թվականը սկսել է խորը անկմամբ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, 2026 թվականի հունվարին արդյունաբերության տարեկան անկման տեմպերն արագացել են՝ 41,3%-ից մինչեւ 56,7%՝ կազմելով 229,5 մլրդ դրամ։
Նման դինամիկան պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի ծավալների անկմամբ և վերամշակող արդյունաբերության ծավալների արագացած անկմամբ։
Մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է տարեկան 6.1% անկում (նախորդ տարվա 0.8% աճի դիմաց)՝ ապահովելով 51.6 մլրդ դրամ ծավալ։
Վերամշակող արդյունաբերությունում տարեկան անկումն արագացել է 54,2%-ից մինչեւ 69,3%, և ծավալը կազմել է 129,7 մլրդ դրամ։