
Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մարտի 11-14-ը կայցելի Տաշքենդ:
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2026 թվականի մարտի 11-14-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի և Ուզբեկստանի Հանրապետության պետական հարկային կոմիտեի կողմից կազմակերպվող՝ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովի 3-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով», - ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 9-ի որոշման մեջ։