Երեքշաբթի, 10 Մարտի 2026 16:54
Ալինա Հովհաննիսյան

2025 թվականին գյուղատնտեսական թարմ արտադրանքի արտահանումը գերազանցել է 146 հազար տոննան․ Արման Խոջոյան

2025 թվականին գյուղատնտեսական թարմ արտադրանքի արտահանումը գերազանցել է 146 հազար տոննան․ Արման Խոջոյան

Արմինֆո. 2025 թվականին Հայաստանից արտահանվել է 146.5 հազար տոննա թարմ բանջարեղեն և միրգ, ինչը 1.4%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

 

Մասնավորապես, նա նշել է, որ անցած տարվա արդյունքներով պտուղ-հատապտղային մշակաբույսերի բերքը Հայաստանում աճել է 19,7% - ով, խաղողինը՝ ավելի քան 24% - ով, բանջարաբոստանային մշակաբույսերինը՝ 2%-5,5%-ով, հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերինը՝ ավելի քան 15% - ով, ձվի արտադրությունը՝ 12%-ով, կաթն ու միսը՝ 1,5%- 2%:

 

Հղում անելով վիճակագրական տվյալներին՝ փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանում աշնանացան ցորենի ցանքատարածություններն աճել են 40,4 տոկոսով ։ "Դա նշանակում է, որ 2026 թվականին այդքանով աավելի ցորենի բերք կունենանք", - ասել է փոխնախարարը։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2025 թվականին աճել է 5,6% - ով՝ գերազանցելով 1 տրլն դրամը։