Ուրբաթ, 13 Մարտի 2026 16:54

Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery

Արմինֆո.Սկզբում՝ հաց և լավաշ, փոքր արտադրություն, սահմանափակ հնարավորություններ, բայց զարգանալու մեծ ցանկություն։ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը մոտ 5 տարի անց կանգնեց ընտրության առաջ՝ կամ պահպանել նույն ծավալը, կամ փոխել ուղղությունը։ Որոշումը նորություն բերելն էր․ այդպես ստեղծվեց Hagartsin Dessert Bakery-ն։

Hagartsin Dessert Bakery-ի հիմնադիր տնօրեն Ալինա Խաչատրյանը պատմում է, որ սկզբնական փուլում հեշտ չի եղել։

«Սկզբում արտադրում էինք խմորեղեններ, հետո քիչ-քիչ անցանք տորթերի։ Ամենաբարդը տորթերի ձևավորումն էր։ Չէր ստացվում, բայց անքուն գիշերների ու ծանր աշխատանքի շնորհիվ ստացվեց»,–ասում է նա։

Այսօր արտադրամասում պատրաստվում է մոտ 40 տեսակի խմորեղեն և 10 տեսակի տորթ՝ ծննդյան, կնունքի և հարսանեկան պատվերներով։ Պատվերների առաքումն իրականացվում է ոչ միայն Դիլիջանում, այլև հարակից բնակավայրերում։

Սակայն բիզնեսի աճը միայն արտադրանքի բազմազանությամբ չի պայմանավորվում։ Կարևոր է նաև ֆինանսական կայուն հենարանը։

«Կոնվերսը մեր լավագույն գործընկերներից է համարվում։ Կոնվերսը մեզ օգնեց հիմնել այս արտադրամաս-խանութը»,–նշում է Ալինա Խաչատրյանը։

Բիզնեսի զարգացման հաջորդ քայլը արդեն պլանավորված է․ ընկերությունը մտադիր է խանութ-արտադրամասեր բացել նաև հարակից խոշոր բնակավայրերում։ Այստեղ նշում են՝ յուրաքանչյուր նոր քայլի հիմքում ոչ միայն գաղափարն ու աշխատասիրությունն են, այլ նաև ֆինանսական հստակ պլանավորումը։

Երբ բիզնեսի կողքին կանգնած է վստահելի ֆինանսական գործընկեր, զարգացման ծրագրերը դառնում են ոչ թե ցանկություն, այլ իրականություն։

Ֆինանսավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի` Կանայք բիզնեսում՝ Women In Business պրոդուկտի շրջանակում, որն աջակցում է կին ձեռնարկատերերին և երաշխավորում կայուն տոկոսադրույք առաջին երեք տարիներին` դարձնելով բիզնեսի զարգացման հաջորդ քայլերն ավելի կանխատեսելի ու վստահելի։

Տեսանյութն՝ այստեղ

conversebank.am, 010 511 211