Երկուշաբթի, 16 Մարտի 2026 18:25

IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ

IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ

Արմինֆո.IDBank-ը ներկայացնում է նոր առաջարկ հաճախորդների համար՝ հնարավորություն տալով կատարել միջազգային փոխանցումներ ավելի շահավետ պայմաններով։

Արշավի շրջանակում եվրո արժույթով SWIFT միջազգային փոխանցումների սակագինը սահմանվել է ընդամենը 5,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման գումարի չափից և փոխանցման ուղղությունից, որոնք ընդունելի են Բանկի համար։ Առաջարկը գործում է թե՛ IDBank-ի մասնաճյուղերում, թե՛ Idram&IDBank հավելվածի միջոցով իրականացվող փոխանցումների դեպքում։

Արշավը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար և գործում է 2026 թվականի մարտի 16-ից մինչև 2026 թվականի հունիսի 16-ը ներառյալ։ Արշավին մասնակցելու համար հաճախորդների կողմից լրացուցիչ գործողություններ չեն պահանջվում․ առաջարկը կիրառվում է ավտոմատ՝ փոխանցումն իրականացնելու պահին։

Այսպես, հաճախորդները կարող են արագ և հարմարավետ կազմակերպել իրենց միջազգային փոխանցումները՝ օգտվելով IDBank-ի թվային և մասնաճյուղային ծառայություններից՝ ֆիքսված և մատչելի սակագնով։

Կատարեք եվրո արժույթով SWIFT միջազգային փոխանցումներ ընդամենը 5,000 ՀՀ դրամ սակագնով և իրականացրեք Ձեր միջազգային վճարումները ավելի պարզ ու շահավետ պայմաններով։

Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով։