
Արմինֆո. Մոպեդները, տրիցիկլներն ու կվադրոցիկլները նույնպես Հայաստանում ենթակա կլինեն պարտադիր ապահովագրության։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մարտի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում օրենքում (ԱՊՊԱ) կատարված փոփոխություններին:
Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում ներկայացված փաստաթղթում որևէ փոփոխություն չի կատարվել: Վերջին շրջանում, Ինչպես ընդգծել է փոխնախարարը, նկատվում է մոպեդների, տրիցիկլների և կվադրոցիկլների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճի միտում: Մարտի 1-ի դրությամբ երկրում պաշտոնապես գրանցվել է 2594 միավոր երկանիվ մոպեդ, 29 միավոր եռանիվ, 127 միավոր տրիցիկլ և քվադրոցիկլ, որոնց երթևեկության ինտենսիվությունը երկրի ճանապարհներին ակտիվորեն աճում է, սակայն ապահովագրության է ենթարկվում տվյալ տեսակի տրանսպորտային միջոցների միայն մի փոքր մասը: Մինչդեռ, մոպեդները, տրիցիկլներն ու կվադրոցիկլները դարձել են ճանապարհային երթևեկության անբաժանելի մասը ։ Առաջարկվող կարգավորումը, փոխնախարարի խոսքով, թույլ կտա ավելի հստակ վերահսկողություն իրականացնել երկրի ճանապարհներին տիրող իրավիճակի նկատմամբ: Հսկողությունն իրականացվելու է ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցների տեխնիկական միջոցներով։
Այժմ հարցը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում, որը կմեկնարկի մարտի 24-ին: