
Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ընդունեց Հայաստանում Հունգարիայի փոխդեսպան Ալեքսանդրա Չիզմադիային և դեսպանության առևտրային կցորդ Պետեր Տարչային։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին զբոսաշրջության ոլորտում իրականացվող ծրագրերը և երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կարևորվեց նաև ուղիղ չվերթների առկայությունը երկու երկրների միջև՝ որպես զբոսաշրջային հոսքերի խթանման կարևոր գործոն։
Կողմերը փոխանակվեցին զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությամբ և ընդգծեցին նպատակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ ոլորտի հետագա զարգացման համար։ Ներկայացվեց նաև ՄԱԿ Զբոսաշրջության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանում 2026 թվականի սեպտեմբերի 16-18-ը նախատեսվող Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը՝ կարևորելով հունգարական կողմի մասնակցությունը։