
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Գաղափարի փուլ» բաղադրիչով։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մրցույթը դրամաշնորհային ֆինանսավորում կտրամադրի այն ընկերություններին, որոնց արտադրանքը և/կամ ծառայությունները գտնվում են գաղափարի փուլում։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել նոր արժեք բարձր տեխնոլոգիաների ոլորտում և/կամ լուծել առկա խնդիրներն ու մարտահրավերները՝ օգտագործելով տեխնոլոգիաները։
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 75 միլիոն դրամ, որը նախատեսվում է բաշխել հաղթող ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դրամի չափով։ Դիմումները պետք է ներկայացվեն www.armeps.am կայքի միջոցով մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, ժամը 16:00-ն։ «Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 010 590075, 010 590174, 010 590124 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին», - ասվում է հայտարարության մեջ։