
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը հետաքրքրված է, որ Հայաստանը և Ղրղզստանը ակտիվացնեն իրենց աշխատանքը միութենական նախագծերում: Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկրները օգտվեն այլ երկրների հետ համագործակցությունից:
«Մենք, իհարկե, հետաքրքրված ենք, որ և՛ Ղրղզստանի, և՛ Հայաստանի տնտեսությունները ավելի ակտիվ մասնակցեն նման նախագծերին և օգտվեն այլ երկրների հետ համագործակցությունից», - ասաց նա։
